Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Ով է առողջապահական համակարգը տապալած Արսեն Թորոսյանի հովանավորը

Ով է առողջապահական համակարգը տապալած Արսեն Թորոսյանի հովանավորը
03.12.2020 | 13:51

«Ժողովուրդը» գրել է.

«Պատերազմից հետո, երբ պահանջ էր ներկայացվում հայրենի կառավարության և ՀՀ վարչապետի հրաժարականի, Նիկոլ Փաշինյանը գնաց կտրուկ փոփոխությունների: Վարչապետը նախարարների պաշտոնների նշանակեց այնպիսի մարդկանց, որոնք քիչ, թե շատ ընկալելի կլինեն հանրության համար: Այդ պաշտոնանկությունների շքերթի ցուցակում տեղ ուներ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը, ինչպես հայտնի է, տապալել է առողջապահական համակարգի զարգացումը ընդհանրապես, իսկ կորոնավիրուսի դեմ պայքարը՝ մասնավորապես։ ՀՀ-ն իր 3 միլիոնանոց բնակիչների պայմաններում վարակակիրների թվով գերազանցել է մոտ 1մլրդ 500 միլիոն բնակչություն ունեցող Չինաստանին, բայց, չնայած այս իրողություններին, ՀՀ առողջապահության նախարար Թորոսյանին որոշվել է ամեն գնով պահել իր պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարության մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Թորոսյանին ներսում հովանավորում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, որը վարչապետին համոզել է, թե պետք չէ Թորոսյանին պաշտոնանկ անել, որովհետև թիմային առումով սխալ կլինի. նա պայքարել է նախկին կոռումպացվածների դեմ, ու նրան այս պահին թիմից հեռացնելը սխալ է լինելու: Սակայն նույն ժամանակահատվածում ՀՀ վարչապետն իր թիմակիցներին խնդրել է առողջապահության նախարարի թեկնածուներ գտնել, բայց կամ այդ առաջարկություններն են մերժվել, կամ թեկնածուներն են հրաժարվել նախարար դառնալ։ Ահա այս պայմաններում Թորոսյանը շարունակում է պաշտոնավարել՝ Էդուարդ Աղաջանյանի բարձր հովանու ներքո։ Իսկ այդ ընթացքում մեր երկրում օրական 30-ից ավելի մարդ է մահանում։ Մինչ օրս կորոնավարակի դեմ ձախողված պայքարի հետևանքով ունենք 2228 մահ»:

Դիտվել է՝ 4068

Մեկնաբանություններ

="thumbs/220x153/OSPC22yn8zlqQfcRQlq7aIDhzL.jpg" alt="Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի բե­րա­նը" title="Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի բե­րա­նը" />
Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի բե­րա­նը
hy Ô±Ö€Őˇ OÌ‹/spike">Ծաղրանկարչի կսմիթ Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի  բե­րա­նը
Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի բե­րա­նը